Վերին Արտաշատ համայնքում եւ հենց Արտաշատում ընտրատեղամասերի տարածքներում ընտրողների մեծ կուտակումներ են: Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շրջանային խորհրդի նախագահ Համբարձում Ասատրյանը:
Նրա խոսքով` անհրաժեշտ է մեծացնել ընտրատեղամասերում վստահված անձանց թիվը` իրադրությունը վերահսկելու համար: «Անհրաժեշտ է վերահսկել, որպեսզի ընտրողների մեծ հոսք չլինի ընտրատեղամասեր, ինչը կարող է հանգեցնել խախտումների », - նշել է Ասատրյանը:
Հայաստանի Հանրապետական կուսկացության շրջանային խորհրդի նախագահ Գագիկ Բենիամինյանը ընտրատեղամասերում ոչ մի խախտում չի արձանագրել`ժամը 12:00-ի դրությամբ: Նրա խոսքով` ընտրությունները նորմալ են ընթանում, վստահված անձնանցից եւ հանձնաժողովի նախագահներից ոչ մի ազդանշան չի ստացվել: Նա նաեւ կանխատեսել է, որ մինչեւ 20:00 ընտրությունները խաղաղ ու հանգիստ կընթանան:



























