«Այսօր բոլոր իրավունքները տրված են մեր ժողովրդին, էսօր մեր ժողովուրդը ծանոթ բարեկամ ա խաղում, այսօր պետք է հասկանան, որ աչ թե անձին ձայն տալու, թաղի լավ տղուն ձայն տալու խնդիր ա, այսօր կուսակցության խնդիր ա»: Այսօր՝ ապրիլի 2-ին թիվ 29/29 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ընտրության արդյունքներից ակնկալիքների մասին հարցին այսպես պատասխանեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Կարող ա՝ էդ մարդը լավ մարդ ա, լավ հարգարժան մարդ ա իրա տարածքում, իրա «տերիտորիայում», բայց էսօր պիտի կուսակցությանը տաս, որ կուսակցությունը օրենք փոխի, համակարգ փոխի, մարդկանց փոխի, բարեփոխումներ կատարի, որ մենք էս վիճակից դուրս գանք»,-հայտարարեց Ծառուկյանը: Նրա խոսքով, այսօր, անկախ նրանից, թե ով կլինի ղեկավարը, Հայաստանը տարեկան 1 մլրդ դոլարի ներդրման կարիք ունի: «Ես ասել եմ՝ տարեկան մեկ միլիարդ ներդրում պետք է լինի, որ մենք կարողանանք տնտեսական աճ ունենալ: Էս վիճակով տնտեսական աճ չի կարող լինել, անկում ա լինելու: Դու հլը բոլորին հարցրու՝ստեղ մեկը կա՞, որ ընտրակաշառք ա ստացել, ազնվորեն ասեք, էրեխեքի արեւ: Գնացեք թեկուզ Կոտայքի մարզ ու ցանկացած քաղաքացու հարցրեք, ով էլ չգնա՝ ամոթ իրան: Մենք չենք էկել պաշտոնի, գումարի համար: Մեր աշխատողներին, քարոզիչներին իհարկե աշխատավարձերը տվել եմ, բայց հիմա ինձ արգելել են բարեգործություն անել: Հիմա մարդ ա, էկել էր, փորձում եմ օգնել, ասում են՝ դատի ենք տալու»:



























