Ապրիլի 3-ին նշվում է ուրախ ոչ պաշտոնական տոն՝ Երեկույթների համաշխարհային օրը (World Party Day), որը հայտնի է նաեւ որպես P-Day։ party բառը,  որը այսօր հաճախ է գործածվում երիտասարդների կողմից, նշանակում է երեկույթ, ընդ որում ցանկացած մակարդակի՝ հանդիսավոր ընդունելությունից սկսած մինչեւ երիտասարդական հավաքույթներ՝ ոչ պաշտոնական մթնոլորտում, հայտնում է Calend–ը։

Միջոցառման բնույթը, թեմատիկան ու սցենարը կախված է կազմակերպիչներից ու մասնակիցներից։ Հավաքույթները պոպուլյար են ամբողջ աշխարհում, չէ՞ որ դրանց շնորհիվ հանգստանում են, շփվում կամ էլ պարզապես լավ ժամանակ անցկացնում։ Սակայն, չնայած այս տոնի ուրախ բնույթին, այն ստեղծվել է լուրջ մտադրություններով։ Բանն այն է, որ Հավաքույթի օր ստեղծելու մտահղացումը առաջացել է ամերիկացի գրող Վաննա Բոնտի (Vanna Bonta, 1958-2014)  «Թռիչք» ֆանտաստիկ վեպից,գիրքն ավարտվում է հետադարձ հաշվարկով՝ մինչեւ 2000 թվականի ապրիլի 3-ը, երբ ամբողջ աշխարհում պետք է անցնի զանգվածային տոն, որը միավորում է մարդկությանը։ Այդ վեպը լույս է տեսել 1995-ին, իսկ արդեն 96-ի ապրիլի 3-ին ԱՄՆ-ում նշվել է Երեկույթների առաջին օրը։