ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության անդամները հանդիպել են ԱՊՀ ՄԻջխորհրդարանական վեհաժողովի իրենց գործընկերոջ հետ։ ԵԱՀԿ պատվիրակության ղեկավար Հեյր Բեկկեվոլդը ու ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության հատուկ համակարգող Իգնասիո Սանչես Ամորը հանդիպել են ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի առաքելության ղեկավար Բոլեսլավ Պիրշտուկի հետ։

Ըստ ԿԸՀ-ի, ընտրություններին հետեւում են 650 միջազգային ու ավելի քան 28 հազար տեղական դիտորդներ, ընտրատեղամասերի 92 տոկոսում ներկա են լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Հավատարմագրված են 1263 լրագրողներ 89 տեղական լրատվամիջոցներից ու 80 ներկայացուցիչ 31 օտարեկրյա լրատվամիջոցներից։