Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ սկսել է առցանց հրապարակել խորհրդարանական ընտրությունների առաջին արդյունքները, որոնք ստացվել են փոքր գյուղական տեղամասերից։

Առայժմ ստացվել է 106 տեղամասերի տվյալները, մշակվել են քվեների 1,5 տոկոսը։

Մեծ առավելությամբ առաջ է իշխող Հանրապետական կուսակցությունը՝ 59,99 տոկոսով։

«Ելք» դաշինք-2,28

«Ազատ դեմոկրատներ»-0,52

«Հայկական վերածնունդ»-3,07

«Ծառուկյան» դաշինք-22,12

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք-1,22

Հանրապետական կուսակցություն-59,99

Կոմունիստական կուսակցություն-0,39

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք-2,04

ՀՅ Դաշնակցություն-8,37

Նշենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 587 հազար 706 քաղաքացիներից 1 մլն 574 հազար 947 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,86 տոկոսը: