Շիրակի մարզի թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովում, որն ընդգրկում է Գյումրի քաղաքի մի մասը եւ Ախուրյանի տարածաշրջանի համայնքները, ստացվել են 10 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները:

NEWS.am-ի թղթակիցը Գյումրիից հաղորդում է, որ վավեր է ճանաչվել 5361 քվեաթերթիկ:

Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝

«Ելք» դաշինք-209 քվե կամ 3.89 տոկոս

«Ազատ դեմոկրատներ»-36 քվե կամ 0.67 տոկոս

«Հայկական վերածնունդ»-380 քվե կամ 7.08 տոկոս

«Ծառուկյան» դաշինք- 1741 քվե կամ 32.47 տոկոս

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք-102 քվե կամ 1.90 տոկոս

Հանրապետական կուսակցություն-2230 քվե կամ 41.59 տոկոս

Կոմունիստական կուսակցություն-27 քվե կամ 0.50 տոկոս

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք-102 քվե կամ 1.90 տոկոս

ՀՅ Դաշնակցություն-510 քվե կամ  9.51 տոկոս։

Նշենք, որ թիվ 32 ընտրական տարածքում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 55,07 տոկոսը կամ 30,310 քաղաքացի: