Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է հրապարակել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ժամը 4:20-ի դրությամբ ստացվել են 746 տեղամասերի տվյալները։
Մեծ առավելությամբ առաջատարը իշխող Հանրապետական կուսակցությունն է՝ 51,66 տոկոս.
«Ելք» դաշինք-5,84
«Ազատ դեմոկրատներ»-0,72
«Հայկական վերածնունդ»-3,34
«Ծառուկյան» դաշինք-27,04
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք-1,47
Հանրապետական կուսակցություն-51,66
Կոմունիստական կուսակցություն-0,62
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք-1,96
ՀՅ Դաշնակցություն-7,35
Նշենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 587 հազար 706 քաղաքացիներից 1 մլն 574 հազար 947 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,86 տոկոսը:
Ընտրություններին մասնակցել են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։
.png)



























