Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է հրապարակել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ժամը 5:10-ի դրությամբ ստացվել են 1008 տեղամասերի տվյալները։ Մշակել են քվեաթերթիկների մոտ 40 տոկոսը։

Մեծ առավելությամբ առաջատարը իշխող Հանրապետական կուսակցությունն է՝ 50,43 տոկոս.

«Ելք» դաշինք-6,12

«Ազատ դեմոկրատներ»-0,72

«Հայկական վերածնունդ»-3,42

«Ծառուկյան» դաշինք-28,29

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք-1,45

Հանրապետական կուսակցություն-50,43

Կոմունիստական կուսակցություն-0,65

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք-2,04

ՀՅ Դաշնակցություն-6,88

Նշենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 587 հազար 706 քաղաքացիներից 1 մլն 574 հազար 947 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,86 տոկոսը:

Ընտրություններին մասնակցել են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։