Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է հրապարակել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ժամը 5:50-ի դրությամբ ստացվել են 1295 տեղամասերի տվյալները։ Մշակել են քվեաթերթիկների մոտ 56 տոկոսը։

Մեծ առավելությամբ առաջատարը իշխող Հանրապետական կուսակցությունն է՝ 49,69 տոկոս.

«Ելք» դաշինք- 7,01

«Ազատ դեմոկրատներ»-0,82

«Հայկական վերածնունդ»-3,52

«Ծառուկյան» դաշինք- 27,89

Կոնգրես-ՀԺԿ» դաշինք-1,54

Հանրապետական կուսակցություն- 49,69

Կոմունիստական կուսակցություն-069

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք-2,18

ՀՅ Դաշնակցություն-6,67

Նշենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 587 հազար 706 քաղաքացիներից 1 մլն 574 հազար 947 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,86 տոկոսը:

Ընտրություններին մասնակցել են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։