Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է հրապարակել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ժամը 7:00-ի դրությամբ ստացվել են 1501 տեղամասերի տվյալները։ Մշակել են քվեաթերթիկների մոտ 68 տոկոսը։

Մեծ առավելությամբ առաջատարը իշխող Հանրապետական կուսակցությունն է՝ 49,32 տոկոս.

«Ելք» դաշինք- 7,39

«Ազատ դեմոկրատներ»-0,86

«Հայկական վերածնունդ»-3,64

«Ծառուկյան» դաշինք-27,67

Կոնգրես-ՀԺԿ» դաշինք-1,57

Հանրապետական կուսակցություն- 49,32

Կոմունիստական կուսակցություն-0,71

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք-2,13

ՀՅ Դաշնակցություն-6,74

Նշենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 587 հազար 706 քաղաքացիներից 1 մլն 574 հազար 947 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,86 տոկոսը:

Ընտրություններին մասնակցել են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։