Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը կիրակի հաստատել է, որ Մոկոա քաղաքում սելավի հետեւանքով 254 մարդ է զոհվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ այս թիվն էր նշել Կարմիր խաչը, սակայն հետո իշխանությունները զոհերի թիվը ճշտել էին եւ նվազեցրել մինչեւ 207 մարդու:
«Ինձ հայտնում են, որ, դժբախտաբար, զոհվածների թիվը հասել է 254 մարդու, մենք աղոթում ենք նրանց եւ նրանց ընտանիքների համար»,- գրել է Սանտոսը Twitter-ի իր միկրոբլոգում:
Նա հայտնել է, որ Մոկոայում տնտեսական ակտիվության վերականգնման համար արդեն 1,2 մլդ պեսո է (մոտ 415 հազար դոլար) տրամադրվել, իսկ առաջիկա 10 օրերին պետք է կարգավորվի Պուտումայո դեպարտամենտի էլեկտրամատակարարման ժամանակավոր սխեման, որն աղետի հետեւանքով խափանվել է:




























