Ավելի քան 50 հազար ուղտեր կներկայացվեն ուղտերի փառատոնի ամենամյա հյուրերին, որը կիրակի օրը բացվել է Սաուդյան Արաբիայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Փառատոնը թագավարությունում կտեւի մոտ մեկ ամիս։
Այդ ընթացքում շատ արաբներ կարող են ուղտերին գնել աճուրդում, որտեղ դրանց գինը տատանվում է չորս հազարից 270 հազար դոլարի միջեւ։ Սակայն փառատոնի գլխավոր իրադարձությունը կլինի ուղտերի գեղեցության մրցույթը, որի մրցանակն այս տարի 31 մլն դոլար է։
90-ականների վերջերին ի հայտ եկած փառատոնը բեդվինական ավանդույթ է։ Սաուդյան արքայական ընտանիքի աջակցությամբ այն դարձել է միջազգային իրադարձություն, որին պատրաստվում են մասնակցել մինչեւ 10 հազար հյուրեր՝ կապված «ուղտի բիզնեսի» հետ։




























