Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի միջազգային օդանավակայանի աշխատանքը ստիպված են եղել դադարեցնել ընձառյուծի պատճառով, որը թռիչքուղի է դուրս եկել, հաղորդում է Associated Press-ը։

Դեպքի վայր են կանչել ոստիկանության աշխատակիցներին, ինչպես նաեւ անտառապահներին։ Կես ժամ անց օդանավակայանի աշխատանքը վերսկսվել է, սակայն ընձառյուծի որոնումները շարունակվում են։

Նշվում է, որ օդանավակայանը հյուսիսային կողմից շրջապատված է անտառներով: