Hilcorp Alaska  նավթագազային ընկերությունը հաղորդել է Ալյասկայի ափերի մոտ նավթի արտահոսքի մասին, ինչը կարող է հանգեցնել սպիտակ դելֆինների իսպառ վերացմանը: Այս մասին հայտարարել է Կենսաբազմազանության ամերիկյան կենտրոնը, հաղորդում է  Gazeta-ն:

Նշվում է, որ նեղուցում նավթային շերտեր են գոյացել, որոնք սպառնում են սպիտակ դելֆիններին, որոնցից ընդամենը 340 հատ է մնացել:

Կենտրոնի տնօրենն անհանգստություն է հայտնել  Hilcorp-ի հաճախակի արտահոսքերի հետ կապված: