Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրական տարածքում ՀՀԿ տարածքային թեկնածուներից առաջատարը մարզպետ Վահե Հակոբյանն է, ով նախնական տվյալներով ստացել է ՀՀԿ-ի ստացած քվեների 37,5 տոկոսը:
Երկրորդ տեղում Աշոտ Արսենյանն է, որին սատարում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա ստացել է ՀՀԿ-ին կողմ քվեարկած ձայների մոտ 30 տոկոսը: Երրորդ տեղում Առուշ Առուշանյանն է, ով ստացել է ընտրողների մոտ 12 տոկոսը:
«Ծառուկյան» դաշինքից առավել թվով ձայներ ստացել է ԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյանը՝ ստանալով մոտ 26 տոկոս:
Նշենք, որ թիվ 12 ընտրական տարածքում ՀՀԿ-ն ստացել է քվեների 53,66 տոկոսը, երկրորդ տեղում Ծառուկյան դաշինքն է՝ 28,98 տոկոսով, երրորդը՝ ՀՅԴ-ն է՝ 7,28 տոկոսը:
Ի դեպ, «Ելք» դաշինքի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Զ. Սարգսյանը այս ընտրական տարածքում ստացել է 520 ձայն:




























