Արմավիրի մարզը ընդգրկող թիվ 6 ընտրական տարածքում, նախնական տվյալով, ՀՀԿ տարածքային թեկնածուներից ամենաշատ ձայները հավաքել է Սեյրան Սարոյանը՝ 21933 ձայն։ Գրեթե հավասար ձայներով նրան հաջորդում է Նահապետ Գեւորգյանը (Նավո)՝ 21778 ձայն:
Նրանք մեծ առավելությամբ առաջ են անցել Ալեքսան Պետրոսյանից (ՄԱՊ-ի Ալիկ) (9416)։ Առաքել Մովսիսյանը (Շմայս) էապես զիջում է ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված մրցակիցներին՝ 6716 ձայն։
ԲՀԿ–ից ամենաշատ ձայները ստացել է ԱԺ պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը՝ 9436 ձայն, երկրորդ տեղում ԱԺ պատգամավոր Հրանտ Դավթյանն է՝ 7607, երրորդում՝ Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)՝ 6079 ձայն։
Նշենք, որ Արմավիրի մարզում ՀՀԿ-ն ստացել է 67779 ձայն, երկրորդ տեղում «Ծառուկյան» դաշինքն է՝ 30954, երրորդը ՀՅԴ-ն է՝ 11502, «ԵԼՔ»–ը չորրորդն է՝ 6196։


























