Բիզնեսի զարգացման տեսակետից Հայաստանի համար գրավիչ հանգամանք է, առաջին հերթին, խոշոր եւ հասկանալի շուկան: «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք գրավի՞չ էր ԵՄ-ին ինտեգրման եւ ԵՏՄ-ի միջեւ Հայաստանի ընտրությունը:
Կարապետյանի խոսքով՝ Եվրամիության մասով արժե նշել, որ ԵՄ-ը Հայաստանում խոշորագույն դոնորներից եւ ներդրողներից մեկն է, եւ ԵՏՄ երկրների հետ գործընկերությունը խորացնելով՝ Հայաստանը չի դադարեցնում ԵՄ-ի հետ համագործակցությունը:
«Մենք Եվրամիության հետ համագործակցության, ներդրումների եւ երկխոսության առումով սահմանափակումներ չունենք: Ներկայումս մեր եվրոպացի գործընկերների հետ հրապարակային եւ թափանցիկ երկխոսություն ենք վարում: Մենք մեզ այս երկու շուկաները մերձեցնող երկիր ենք համարում, այլ ոչ թե տարանջատող»,- նշել է Կարապետյանը:




























