Երեւանի Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրական տարածքում տարածքային թեկնածուներից ամենաշատ ձայները, նախնական տվյալով, ստացել է ՀՀԿ ցուցակով առաջադրված, գործարար–պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ 42472 ձայն։ Երկրորդ տեղում կրկին ՀՀԿ ցուցակով առաջադրված Արայիկ Հովհաննիսյանն է՝  19710 ձայն։

«Ծառուկյան» դաշինքից առաջատարը ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն է (Կարամելի Հարութ)` 8483 ձայն։

«Ելք» դաշինքից ամենաշատ ձայները հավաքել է Արարատ Միրզոյանը՝ 3990 ձայն։

ԱԺ պատգամավոր, Սամվել Ալեքսանյանի ազգական, ՀՀԿ–ական Կորյուն Նահապետյանը ստացել է ընդամենը 1046, «Ազատ դեմոկրատներից» առաջադրված Անահիտ Բախշյանը՝  831, ՀՎԿ թեկնածու Հեղինե Բիշարյանը՝ 1621 ձայն։

Թիվ 3 ընտրական տարածքում ՀՀԿ–ն ստացել է 69198, «Ծառուկյան» դաշինքը՝ 25199, «Ելք»–ը՝ 16857, ՀՅԴ–ն՝ 5409 ձայն։