Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, «Ելք» դաշինքի տարածքային ցուցակներով ձայների մեծամասնությունն ստացել է Նիկոլ Փաշինյանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի թեկնածու Ալեն Սիմոնյանը:

«Տարածքային ցուցակով անցել են Նիկոլ Փաշինյանը, Գեւորգ Գորգիսյանը, Մանե Թանդիլյանն ու Արարատ Միրզոյանը»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ համամասնական ցուցակով խորհրդարան կանցնեն Արամ Զ. Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Սասուն Միքայելյանը, Արտակ Զեյնալյանը եւ Լենա Նազարյանը:

Նշենք, որ նախնական տվյալներով «Ելք» դաշինքն ստացել է ընտրողների 7,77 տոկոսը: