Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրական տարածքում տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուներից առավելագույն ձայները ստացել է ՀՀԿ-ից Արման Սահակյանը՝ 14.399 քվե: Նա առաջ է անցել Շիրակի նախկին մարզպետ, ՀՀ նախագահի խորհրդական Ֆելիքս Ցոլակյանից (11.650) եւ ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ–ական (10.684) Մարտուն Գրիգորյանից, որին նախորդ ընտրություններում պարտվել էր։

«Ծառուկյան» դաշինքից առաջատարը Գյումրիի Մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանն է՝ 13.942 ձայն, ապա Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական, այս ընտրություններում «Ծառուկյան» դաշինքից առաջադրված Վարդան Ղուկասյանը՝ 12.433 ձայնով:

Նշենք, որ Շիրակի մարզում ՀՀԿ-ն ստացել է 53.533 ձայն, երկրորդ տեղում «Ծառուկյան» դաշինքն է՝ 42.670 ձայն, երրորդը «Հայկական վերածնունդ» կուսակցությունն է՝ 13.787 ձայնով, չորրորդ տեղում ՀՅԴ-ն է՝ 12.277 ձայնով։