2017թ.  մարտի  5-ից  մինչեւ  քվեարկության օրը ՀՀ գլխավոր դատախազությունում  գործող  «Թեժ  գծով» ստացվել է 50 ահազանգ:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ դրանցից  6-ը, որոնք ստացվել են քվեարկության օրը, իրենց մեջ պարունակել են առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ, սահմանված կարգով ուղարկվել են անհրաժեշտ դատավարական գործողություններ իրականացնելու համար:

Մյուս ահազանգերով քաղաքացիները խնդրել են պարզաբանումներ իրենց ընտրելու իրավունքի իրացման կարգի վերաբերյալ: Քաղաքացիներին տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ: