Հայաստանում ընտրական բողոքների քննարկման նկատմամբ մեծ վստահություն չի դիտարկվում: Այս մասին ապրիլի 3-ին Երեւանում լրագրողներին ասաց ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յան Պետերսենը:

Անվստահության հարցի մասին բավական հաճախ է նշվում եւ խոչընդոտում է ընտրությունների արդյունավետ իրավական աջակցությանը, հավելեց նա:

Նրա խոսքով՝ նախկինում անցկացված ընտրական իրավունքի բարեփոխումները մեծացրել են քվեարկության գաղտնիության պաշտպանվածությունը, սակայն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ընտրողներին կաշառելուն եւ ահաբեկելուն, նշեց Պետերեսենը:

Նա նշեց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը Հայաստանում կմնա մինչեւ հաջորդ շաբաթվա վերջը՝ հետեւելու համար հետընտրական գործընթացներին: