Քաղաքական առումով ո՛չ Հայաստանի իշխանությունները, ո՛չ խորհրդարանական ընդդիմությունը շահագրգռված չեն ընտրություններից հետո իրավիճակի սրմամբ: Ապրիլի 3-ին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:
Նրա խոսքով՝ չնայած նախընտրական արշավի ժամանակ փողոցային պայքար սկսելու զանազան հայտարարություններ են հնչել, Հայաստանում, ինչպես եւ ԱՊՀ-ի շատ երկրներում, հանրապետության բնակչության կողմից իրավիճակի սրման մանդատ չի տրվել: Այս կապակցությամբ Զատուլինը հիշեցրեց, որ ներկայիս ընտրությունները Հայաստանում կառավարման նոր մոդելին անցնելու առաջին փուլն է, գործող իրշխանության ե՛ւ կողմնակիցները, ե՛ւ հակառակորդները շահագրգռված են երկրորդ փուլի նախապատրաստմամբ, եւ չեն ցանկանում ժամանակից շուտ միմյանց համար խնդիրներ ստեղծել:
Դրական կողմերի թվում Կոնստանտին Զատուլինը նշեց, որ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներով երկրորդ փուլի անհրաժեշտություն չկա:



























