Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրական տարածքում, նախնական տվյալներով, ամենաշատ ձայները ստացել է «Ծառուկյան» դաշինքից տարածքային թեկնածու, Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին, Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Դավիթ Մանուկյանը՝ 20.761 քվե:
ՀՀԿ թեկնածուներից առաջատարը վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական, Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) քրոջ ամուսինը՝ Սամվել Սանամյանն է՝ 12.645, ապա Անդրանիկ Հարությունյանը՝ 11.324 ձայն:
ՀՀԿ-ից բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը ստացել է ընդամենը 10.808 ձայն, իսկ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը՝ 7.226։
«Ելք» դաշինքից այս ընտրական տարածքում առաջադրված Սասուն Միքայելյանը 6.652 ձայն է ստացել:
Նշենք, որ Կոտայքը միակ մարզն է, որտեղ «Ծառուկյան» դաշինքը (61.267 ձայն) առաջ է անցել ՀՀկ–ից (48.323 ձայն), երրորդը «Ելք» դաշինքն է՝ 12.190 քվեով, չորրորդը ՀՅԴ-ն՝ 6.568 ձայնով։



























