Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրական տարածքում, նախնական տվյալներով, տարածքային թեկնածուներից ամենաշատ ձայները հավաքել է ՀՀԿ–ական Նաիրի Սահակյանը (նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը)՝ 14.166 քվե:

«Ծառուկյան» դաշինքից առաջադրված Խաչիկ Մանուկյանը («Մաքս գրուպի»–ի Խաչիկ) 5.686 քվե է ստացել: Ի դեպ,  ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, որը նույնպես այս ընտրական տարածքում առաջադրվել էր «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով, 5.325 ձայն է ստացել:

Նշենք, որ Արագածոտնի մարզում ՀՀԿ-ն ստացել է 34.855 ձայն, երկրորդ տեղում «Ծառուկյան» դաշինքն է՝ 23.264 ձայնով, երրորդը ՀՅԴ-ն է՝ 8.682, չորրորդը «Հայկական վերածնունդ» կուսակցությունն է՝ 3.830 ձայնով։