Հայաստանում ընտրությունների արդյունքներն անսպասելի չէին։ Նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ ապրիլի 3-ին Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ։

«Ես չէի ասի, որ ընտրությունների արդյունքներն անսպասելի էին։ Ընտրություններից շատ առաջ ենթադրում էի, որ խորհրդարան կմտնեն 4-5, կարող է 6 կուսակցություն ու դաշինք, եթե Գագիկ Ծառուկյանը անհրաժեշտ ձայներ չստանա։ Բայց ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների մի մասը ստացելէ  Գագիկ Ծառուկյանը, եւ ընդդիմադիր ուժեր համարվող որոշները չեն հավաքել ձայներ ու չեն հաղթահարել 5 տոկոսը։ Կարելիէ  արձանագրել, որ ՀՀԿ-ն ցանկության դեպքում առանց ՀՅԴ-ի էլ կարող է կառավարություն ձեւավորել։ Բայց քանի որ նրանք համագործակցության երկարաժամկետ պայմանագիր ունեն, նրանք, հավանական է, նորից կոալիցիա կստեղծեն եւ խորհրդարանում կներկայացվեն 60 տոկոսով», - կարծում է փորձագետը։

Նրա խոսքով՝ «Ծառուկյան» դաշինքը իր 30 տոկոսով, հավանաբար, կմնա ընդդիմությունում։  «Չեմ կարծում, որ նրանք ընդդիմադիր կոալիցիա կկազմեն «Ելք» դաշինքի հետ, քանի որ նրանց նպատակները տարբեր են»։

Քաղտեխնոլոգն ընտրությունների փոքրիկ սենսացիա է համարում այն, որ «Հայկական վերածնունդ» վերանվանված «Օրինաց երկիր» կուսակցությունը չի հաղթահարել 5 տոկոս շեմը։

Գլխավոր արեւմտամետ ուժը՝ «Ազատ դեմոկրատներ»-ը, ձայների շատ փոքր քանակություն է հավաքել, նշել է քաղտեխնոլոգը։