Սանկտ Պետերուրգի մետրոյում պայթյունի հետեւանքով, Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով, զոհվել է 9 մարդ, ավելի քան 20-ը վիրավորվել են, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Հակաահաբեկչական կոմիտեի տվյալներն առաջին պաշտոնական տեղեկատվությունն է Սանկտ Պետերբուրգի մետրոյում զոհերի վերաբերյալ։
Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի նահանգապետի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նախնական տվյալներով, պայթյունի հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել, մոտ 50-ը տուժել է։ 22 տուժածներ հիվանդանոցներ են տեղափոխվել։
Պայթյունը տեղի է ունեցել մետրոյի «կապույտ» ճյուղի վագոնում։



























