Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Վուչիչին՝ Սերբիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Հանրապետության Նախագահը Սերբիայի նորընտիր Նախագահ Վուչիչին մաղթել է հաջողություն եւ նորանոր ձեռքբերումներ այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում:
Ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամությունը խարսխված է պատմամշակութային ընդհանրությունների վրա, որոնք ամուր հենք են ծառայում միջպետական կապերի հետագա ընդլայնման համար, Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է Սերբիայի հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ եւ թե՛ բազմակողմ հարթություններում:


























