Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն մետրոյով է աշխատանքի գնացել: Այս մասին հաղորդում է 47news-ը:
Դրոզդենկոն այս կերպ որոշել է աջակցել պետերբուրգցիներին, որոնք վախենում են մետրոյով երթեւեկել:
Առավոտյան ժամը 8-ին նա մետրոյի «Չկալովսկայա» կայարանից գնացել է մինչեւ «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարան, որտեղ ծաղիկներ է դրել հանպատրաստից հուշարձանին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պետերբուրգի մետրոն ամբողջությամբ վերականգնել է աշխատանքը:
Վերջին տվյալներով, Սանկտ Պետերբուրգի մետրոյում իրականացված ահաբեկչության հետեւանքով 11 մարդ է զոհվել: Քրեական գործ է հարուցվել:



























