Պետերբուրգի մետրոյում պայթյունը կարող էր իրականացնել ծնունդով Ղրղզստանից Ռուսաստանի քաղաքացին: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը, տեղեկությունը հաստատել են նաեւ ղրղզական հատուկ ծառայությունները:

«Ամենայն հավանականությամբ, Սանկտ Պետերբուրգում ապրիլի 3-ին ահաբեկչությունն իրականացողը Ղրղզստանից է, որը ներկայում Ռուսաստանի քաղաքացի է»,- հայտնել է երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ռահան Սուլայմանովը:

Նրա խոսքով՝ Ղրղզստանի հատուկ ծառայությունները միջադեպի հետաքննության շրջանակում համագործակցում են ռուսաստանցի գործընկերների հետ: