Նորընտիր խորհրդարանի առաջին նիստում «Ելքն» ու «Ծառուկյան» դաշինքը կհայատարարեն, որ ընդդիմություն են: Այս մասին ապրիլի 4-ին լրագրողներ հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Ըստ նրա՝ նշված ուժերն այլ ընտրություն չունեն: Անդրադառնալով նշված դաշինքների հնարավոր համագործակցությանը, Քոչարյանն ասաց. «Ծառուկյան» դաշինքը հնարավոր է եւ ցանկանա համագործակցել «Ելք»-ի հետ, բայց վերջինը դրան չի գնա: Նրանց գաղափարները շատ հեռու են մեկը մյուսից, քանի որ Գագիկ Ծառուկյանը  քաղաքական ֆիգուր չէ: «Բարգավաճ Հայաստանը» 2012-ին հայտարարել էր, թե այլըտրանք է, այսինքն նրանք  նագամ վախեցան հայտարարել, որ ընդդիոմություն են: Հիմա արդեն այլընտրանք չկա. հիմա Սահմանդարությամբ դու կամ իշխանություն ես, կամ ընդդիմություն»: Հիմա, ըստ քաղտեխնոլոգի, «Ծառուկյան» դաշինքը պարզապես պարտավոր է հայտարարել, որ ընդդիմություն է:

ՀՀԿ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի միջեւ հնարավոր կոալիցիայի մասին հարցին ի պատասխան՝ Քոչարյանն ասաց. «Չեմ հավատում: Քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, բայց չեմ հավատում»: