Ֆրանսիայում Ալֆորվիլ քաղաքում անհայտ անձինք փորձել  են հրդեհել Հայ առաքելական եկեղեցու շենքը:

Ըստ Armenian Weekly-ի՝ չարագործներն ապրիլի 2-ի վաղ առավոտյան այրել են եկեղեցու հարեւանությամբ գտնվող աղբամանը: Եկեղեցու հոգեւոր հովիվ Ժիլբեր Լեւոնյանն ու նրա կինը, որոնք բնակվում են շենքի առաջին հարկում, չե տուժել:

Ժամանակին դեպքի վայր հասած հրշեջների հաջողվել է կանխել կրակի տարածումը:

Սա այս տարվա ընթացքում արդեն երրորդ միջադեպն է: Մի քանի օր առաջ էլ անհայտ անձինք քարեր էին նետել եկեղեցու ուղղությամբ:

Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը դատապարտել է հարձակումը: