Հունգարիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որը խստացնում է օտարերկրյա համալսարանների աշխատանքի վերաբերյալ կանոնները։ Կառավարության առաջարկած օրենքը օտարերկրյա ուսումնական հասատատություններին պարտավորեցնում է ուսումնական հարթակներ ունենալ նաեւ իրենց գրանցման երկրներում, հաղորդում է BBC-ն։

Ըստ էության՝ օրինագիծը սպառնալիքի ներքո է դնում միայն մեկ բուհի գոյությունը՝ Եվրոպական կենտրոնական համալսարանի (CEU), որը հիմնված է ֆինանսիստ եւ բարեգործ Ջորջ Սորոսի միջոցներով։ CEU-ն գրանցված է ԱՄՆ-ում, բայց այնտեղ ուսումնական հաստատություն չունի։ 

Նոր օրենքը նաեւ նախատեսում է, որ օտարերկրյա բուհերը կկարողանան Հունգարիայում կրթաթոշակներ տալ՝ միայն նրանց նախնական գրանցման երկրների հետ համաձայնագիր կնքելուց հետո։

Հանգստյան օրերին մի քանի հազար մարդ է հանրահավաքի է դուրս եկել այդ նախագծի դեմ։