Բուսաբանական այգիների բուսականության պահպանման միջազգային խորհուրդը (Մեծ Բրիտանիա) որոշել են աշխարհում ծառատեսակների մոտավոր թիվը՝ 60 հազար։ Համապատասխան հետազոտությունը հրապարակվել Journal of Sustainable Forestry պարբերականում։

Ամենաշատ ծառատեսակներն աճում են Բրազիլիայում (8715 տեսակ), ամենաքիչը՝ Հյուսիսային Ամերիկայի արկտիկական շրջանում  (1,4 հազարից էլ քիչ)։

Կեսից ավելին (58 տոկոս) աճում են միայն աշխարհի մեկ երկրում եւ այլեւս չեն հանդիպում այլ վայրերում։ Գիտնականների կարծիքով՝ դա սպառնալիք է այդ բուսատեսակների գոյության համար, մասնավորապես՝ եղանակային երեւույթների ու մարդկային գործունեության պատճառով։ 

Մոտ 300 ծառատեսակ ոչնչացման վտանգ ներքո է գտնվում, քանի որ յուրաքանչյուր այդպիսի պոպուլյացիայի թիվը չի գերազանցում 50-ը։