Ռուսաստանի եւ Թուրքիայի վարչապետներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են «Սամսուն-Ջեյհան» նավթատարի, «Հարավային հոսք» գազատարի եւ Թուրքիայում կառուցվելիք ատոմակայանի հարցերը:

Կողմերն ուրախությամբ նշել են, թե թուրքական խորհրդարանը վավերացրել է ԱԷԿ-ի համաձայնագիրը, նաեւ, որ ռուսական կողմը գտնվում է վավերացման գործընթացի եզրափակիչ փուլում:

Բացի այդ վարչապետները կարծիքներ են փոխանակել տեխնիկական պարամետրերի համաձայնեցման շուրջ՝ «Հարավային հոսք» գազատարի շինարարությունն սկսելու ուղղությամբ:

Պուտինն ու Էրդողանն արձանագրել են, որ նշված նախագծերի իրականացումն ընթանում է նախանշված ժամանակացույցով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԱԷԿ-ի կառուցման ռուս-թուրքական համաձայնագիրը ստորագրվել է մայիսի 12-ին` Անկարայում:

Թուրքիան պատրաստվում է սկսել «Սամսուն-Ջեյհան» նավթատարի շինարարությունը 2011թ. երկրորդ կեսին: Նավթատարի թողունակությունը կազմելու 50 մլն տոննա տարեկան, եւ այդ ծավալի առնվազն կեսը առաքվելու է Ռուսաստան: