«Դոժդ» հեռուստաալիքը պատմել է մասնավոր օդանավի մասին, որից օգտվում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը։
Քադիրովը օգտվում է Airbus ACJ319 օդանավից, որը ամենաընդարձակ սալոն ունեցող բիզնես-ջեթն է։
Երգիչ ու Ռամզան Քադիրովի ընկեր Թիմուր Յունուսովը, որը ելույթ է ունենում Թիմաթի կեղծանունով, մարտին իր «Իսնթագրամում» հրապարակել է լուսանկար մասնավոր օդանավի սալոնից ու լուսանկարի վրա նշել Չեչնիայի ղեկավարին։ «Երբ մարտի 8-ի նախօրեին քեզ վռնդում են տնից, բայց քո եղբայրը միշտ քեզ համար ազատ սենյակ ունի»,- ստորագրել է նա լուսանկարը։ Շուտով լուսանկարը ջնջվել է, իսկ հետո նորից է հայտնվել։
Ինտերիերը, որը երեւում էր լուսանկարում, նման է Airbus ACJ319 բիզնես ջեթի, աշխարհում ամենաշքեղ մասնավոր օդանավերից մեկի ինտերիերին ։ Airbus ընկերության աշխատակիցը , «Դոժդ»-ի խնդրանքով դիտելով Քադիրովի Instagram–ում հրապարակված եւս մի քանի լուսանկար, որոնց վրա ենթադրաբար բիզնես ջեթի ինտերիերն է, նույնպես հայտնել է, որ այն շատ նման է Airbus ACJ319–ի սալոնին։
.jpg)
Airbus ACJ319-ի գինը, մասնագիտացած կայքերի տվյալներով, կարող է հասնել 80 միլիոն դոլարի։
Ավելի վաղ օդանավը կառավարել է կատարական Rizon Jet օպերատորը, որը հիմա արդեն չի գործում։ Օպերատորը օդանավը ղեկավարել է անանուն հաճախորդի անունից, որը ապրում է Պարսից ծոցի երկրներից մեկի տարածքում։
Օդանավում կա հյուրասենյակ, ննջասենյակ, գրասենյակ, լոգարան, բանակցային սենյակ՝ 12 մարդու համար՝մեծ դիսփլեյով ու կապի հատուկ միջոցով։
Օդանավի սպասարկումը ամսական առնվազն 10 հազար եվրո կարժենա։ Իսկ մեկ թռիչքի համար վառելիքը՝ տասնյակ հազարներ։




























