«Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան» կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից առաջարկ է ստացել՝ միասին մասնակցելու մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին:

«Դեռ հանդիպում չի եղել, քննարկում չի եղել, բայց առաջարկը կա: Կարծում եմ՝ իմ համաձայնությունը կլինի»,- NEWS.am-ին ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Նրա կարծիքով, լինելու է ցուցակի անցողիկ տեղում:

Նշենք, որ ԲՀԿ-ն ավագանու ընտրություններին նույնպես մասնակցելու է դաշինքով: Թե ով կգլխավորի ցուցակը, դեռ հայտնի չէ. ԲՀԿ-ականները փակագծերն առայժմ չեն բացում:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 14-ին: Կուսակցություններն ու դաշինքները փաստաթղթերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մինչեւ ապրիլի 9-ը: Այս պահին որեւէ քաղաքական ուժ ԿԸՀ չի դիմել: