Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան փողի եւ շատ փողի միջեւ: Այս մասին ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ տեղի է ունցել վերահսկվող քվերակություն եւ «ձայների տոնավաճառ»: «Ազատ դեմոկրատների» համար դժվար էր պայքարի մեջ մտնել անհավասար ռեսուրսներով:
«Հասարակաության ընկալումը ձեւավորված թիմի նկատմամբ շատ դրական էր: Կուսակցությանը հաջողվել էր բավականին ներկայացուցչկան թիմ ձեւավորել: Բայց մենք բավականին ուշ մտանք քաղաքական դաշտ: Եվ, բնականաբար, մենք չէինք կարող հավասար հնարավորություններ ունենալ՝ ելակետային պայմանների տեսանկյունից, եւ դա չէր կարող չազդել վերջնական արդյունքի վրա»,- նշեց Սաֆարյանը: Բացի այդ, կուսակցությունը համեստ ֆինանսական ռեսուրսներ ուներ:
Հիշեցնենք, որ ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գաղափարը պաշտպանող «Ազատ դեմոկրատները» 1%-ից էլ քիչ ձայներ էին հավաքել:




























