Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեկ քայլ առաջ էին՝ ընտրողների ազատ կամարտահայտությունն ապահովվել է: Այս մասին ապրիլի 6-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց Հանրապետական կուսակցությունից պատգամավորության պարտված թեկնածու Լեռնիկ Ալեքսանյանը: Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն այսօր ասաց. «Ես եվրոպացի չեմ»:

Անդրադառնալով ընտրությունների ընթացքում բաժանվող ընտրակաշառքին՝ Ալեքսանյանն ասաց. «Եկեք ընտրակաշառքը բարեգործությունից տարբերակենք: Պատգամավորության այն թեկնածուները, որոնք ավելի շատ ձայներ են ստացել, մարդկանց նյութապես օգնել են մինչեւ ընտրությունները»: