Ժնեւի իշխանությունները կանանց թույլ են տվել լողալ եւ արեւայրուք ընդունել մերկ կրծքով՝ չեղարելով 1929-ից ի վեր գոյություն ունեցող առկա արգելքը, հաղորդում է The Local-ը։
Վերոնշյալ օրենքն արգելում էր տղամարդկանց ու կանանց գետերում ու լճերում լողալ առանց երկու սեռերի համար անհրաժեշտ լողազգեստների։
Ժնեւի վարչակազմը որոշել է չեղարկել նման արգելքը միջնորդագրից հետո, որի ներքո 233 մարդ է ստորագրել։ Միջնորդագրի հեղինակներն 1929-ի օրենքը աբսուրդ եւ սեքսիստական են անվանել։




























