Սիրիայի ավիաբազայի վրա հարվածով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմն ապացուցել է իր ոչ ինքնուրույնությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։
«Իր ռազմական գործողությամբ ԱՄՆ նախագահի աշխատակազմը ապացուցել է իր ոչ ինքնուրույնությունը, իր ծայրաստիճան կախումը վաշինգտոնյան իսթեբլիշմենթի կարծիքից, որը կտրուկ քննադատում էր իր երդմնակալության ճառում նոր նախագահը»,- գրել է նա իր Facebook-յան էջում։




























