Ստոկհոլմի ոստիկանությունը հայտնել է, որ մետրոպոլիտենի աշխատանքն ամբողջովին դադարեցված է։
«Մետրոպոլիտենի երթեւեկությունը դադարեցված է։ Արվարձանային գնացքները քաղաքից դուրս են գալիս, թողնելով այնտեղ ուղեւորներին, իսկ հետո վերադառնում են դատարկ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էին, որ Ստոկհոլմի կենտրոնում բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած վրաերթից հետո իրավապահները սկսել են տարհանել քաղաքի կենտրոնական կայարանը։




























