Ռուսաստանի ԱԳՆ-ն ամերիկյան կողմի հետ կապ է հաստատել Սիրիայի ավիաբազայի վրա ԱՄՆ ԶՈւ-ի հարվածից հետո։ Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ամերիկյան կողմի հետ մենք կապ ունեցել ենք։ Նման շփումները ըստ էության կանոնավոր բնույթ ունեն ու իրականացվում են տարբեր մակարդակների վրա։ Բայց այսօր, իհարկե մենք կենտրոնացել ենք այն հայտարարությունների ու այն հրապարակային արձագանքի վրա, որը դուք լսել եք»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։