Լեհ գիտնականներին հաջողվել է բիզոնների գենետիկ բանկ ստեղծել՝ կենդանու պոպուլյացիայի պահպանման համար: Գիտափորձն իրականացվել է էքստրակորպորալ բեղմնավորման շնորհիվ, գրում է Oane-ը
Գիտնականները մի քանի ձվաբջիջների բեղմնավորում են կատարել: Ամենաուշագրավը սաղմի զարգացման շարունակություն է: Արդյունքում ստեղծվել է բիզոնի գեների բանկ՝ տարբեր հյուսվածքներով, վերականգնողական բջիջներով եւ էմբրիոններով:
Ըստ գիտնականների՝ կենդանիների ԴՆԹ-ի պահպանումը շատ կարեւոր է , քանի որ դրանք շատ նման են բոլոր բիզոնների մոտ: Նշենք, որ Լեհաստանում բիզոնների պահպանության համալիր ծրագիր է գործում: Ներկայումս երկրում մոտ 1 500 բիզոն կա, իսկ Եվրասիայում՝ 5 000:




























