Անհայտ անձի կողմից իրականացված հարձակման հետեւանքով մեկ ոստիկան զոհվել է, մեկը՝  վիրավորվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Մալգոբեկում անհայտ անձն այսօր ինքնաձիգից կրակ է բացել պարեկային ավտոմեքենայի վրա, ինչի հետեւանքով ոստիկաններից մեկը մահացել է», -նշվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ: Տուժած մյուս ոստիկանը հոսպիտալացվել է: