Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշում դեռեւս Դաշնակցությունում չկա։ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը NEWS.am–ի հետ զրույցում այսօր՝ ապրիլի 8–ին, ասել է, որ ՀՅԴ Երեւանի կոմիտեն դեռ հարցը քննարկում է, դեռեւս որոշում չեն ընդունել մասնակցության վերաբերյալ։
Ավագանու ընտրություններին մասնակցելու որոշում չունեն նաեւ Հայ ազգային կոնգրեսում։ Այսօր վարչության նիստ է լինելու, որից հետո հանդես կգան հայտարարությամբ։ Նախնական տեղեկություններ կան, որ Կոնգրեսը չի մասնակցի ավագանու ընտրություններին։
«Հայկական վերածնունդ» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններում հստակեցրել են՝ չեն մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին, ինչի վերաբերյալ արդեն հանդես են եկել հայտարարությամբ։
Ավելի վաղ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հայտարարել էին ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը եւ Զարուհի Փոստանջյանի նորսատեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: ՀՀԿ-ի ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ։ Տարոն Մարգարյանը, իսկ «Ելք»-ի ցուցակը՝ Նիկոլ Փաշինյանը:




























