Հայ ազգային կոնգրեսում երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ դեռ որոշում չեն ընդունել, սակայն հակված են չմասնակցել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8ժ–ին, NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՀԱԿ պատգամավոր  Արամ Մանուկյանը։

«Մինչեւ վաղը ժամանակ ունենք, հարցը դեռ քննարկման փուլում է, սակայն հակված ենք չմասնակցել»,–ասել է Արամ Մանուկյանը։

Ավելի վաղ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հայտարարել էին ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը եւ Զարուհի Փոստանջյանի նորսատեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: ՀՀԿ-ի ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ։ Տարոն Մարգարյանը, իսկ «Ելք»-ի ցուցակը՝ Նիկոլ Փաշինյանը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, ՀՅԴ-ն եւ «Հայկական վերածնունդը» արդեն  հայտարարել են, որ չեն մասնակցելու ընտրություններին:

Նախօրեին ԲՀԿ փոխնախագահ Վարդան Վարդանյանն էլ NEWS.am-ին հայտնել էր, որ դեռ քննարկում են այդ հարցը: