Ապրիլի 19-ին Երկրին շատ մոտ հեռավորությամբ կանցնի 2014 JO25 աստերոիդը: Երկու օր շարունակ հնարավոր կլինի երկնային մարմնին հետեւել աստղադիտակով: Այս մասին գրում է Svopi-ն:

2014 JO25 աստերոիդը բացահայտել են երեք տարի առաջ: Ապրիլի 19-ին այն առավելագույնս մոտ կլինի Երկրին՝ 1.8 մլն կմ հեռավորությամբ: Վերջին անգամ այն Երկրին մոտ է եղել 400 տարի առաջ, հաջորդ անգամ դա տեղի կունենա 500 տարի անց:

Ապրիլի 19-ին հնարավոր կլինի եւս մեկ երկնային մարմին հնարավոր կլինի տեսնել՝ PanSTARRS գիսաստղը: Վաղ առավոտյան այն կարելի է տեսնել հեռադիտակով կամ աստղադիտակով: