Սքոթլանդ Յարդի նոր ղեկավար Քեսիդա Դիքը երկուշաբթի աշխատանքի կանցնի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Այս մասին, որ ոստիկանության լոնդոնյան վարչության ղեկավարը ծառայության գոյության 188-ամյա պատմության մեջ առաջին անգամ կին է դառնալու, փետրվարի 22-ին հաղորդել է ՆԳ նախարար Էմբեր Ռադը:

Սքոթլանդ Յարդի ղեկավարի նախկին տեղակալ Դիքն այս պաշտոնում փոխարինում է սըր Բեռնարդ Հոգան-Հոուին, որն այն զբաղեցնում էր 2011 թվականից: