Ավստրալիայի ափերին Մեծ արգելախութի գունազրկումը աննախադեպ ծավալներ է ընդունել։ Գունազրկման է ենթարկվել խութի արդեն երկու երրորդը, հաղորդում է BBC-ն։
Գունազրկումը կորալների՝ զոոկսանտել սիմբիոտիկ ջրիմուռները կորցնելու գործընթացն է, որոնք խութը ներկում են վառ գույներով։ Գունազրկվել է խութի արդեն 1500 կմ-ն։
Վերջին ամսիներին հատկապես շատ է տուժել խութի միջին հատվածը, իսկ անցյալ տարի գունազրկման գործընթացը տեղի էր ունենում Մեծ արգելախութի հյուսիսային հատվածում։
Ըստ գիտնականների՝ գունազրկումը տեղի է ունենում կորալներին շրջապատող ջրի ջերմաստիճանի բարձրանալու հետեւանքով։
Ջեյմս Կուկի անվան համալսարանի պրոֆեսոր Թերրի Հյուզի խոսքով՝ համաշխարհային հանրությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար։




























